Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ ապրելակերպի հիմունքները

Տնական մթերք առաքում Երևանում
 

Ինչպես ընտրել հարմար կոշիկ

Ինչպես ընտրել հարմար կոշիկ

Դու հագել ես շքեղ զգեստ, բայց ոչ համապատասխան կոշիկներ. վատ իրավիճակ: Նույնիսկ ամենաթանկ կոշիկը եթե հարմար չէ, կարող է քեզ թագուհուց իջեցնել մինչև աննկատ անձնավորության: Բայց մի՛ անհանգստացիր, այս խորհուրդները կօգնեն քեզ ճիշտ կողմնորոշվել:

Առանց որևէ կողմնակալության, կոշիկը քո արտաքինի ամենակարևոր մասն է: Նրանք ունեն կերպարը հավաքելու կարողություն, որն էլ քեզ թույլ է տալիս շլացուցիչ տեսք ունենալ: Նրանք նաև կարող են քեզ ավելի բարձրահասակ ցույց տալ, ոտքերդ՝ ավելի մեծ կամ փոքր: Մի խոսքով նրանք վերջնական տեսք են տալիս քո արտաքինին:

Կոշիկ ընտրելու հարցում կանայք ավելի մեծ հնարավորություն ունեն, քան տղամարդիկ: Այս հանգամանքն ունի իր առավելությունն ու թերությունը. լավ է ունենալ ընտրելու մեծ հնարավորություն, բայց երբ կանայք ունեն այդ հնարավորությունը, նրանք շատ դժվար են կողմնորոշվում: Հողաթափեր պետք է լինեն յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում: Պարտադիր է նաև սպորտային կոշիկների առկայությունը:  Իսկ սանդալները ավելի հարմար են կրել կարճ շորտերի հետ:

Ցածր կամ միջին կրունկով, բաց կամ փակ կոշիկները հարմար են գործարար կանանց համար: Երկու դյույմանոց ցածր առաջամասով կոշիկները երկարացնում են ոտքը: Բարձրակրունկները հարմար են  երեկոյան հավաքույթների համար: Կաշվե թեթև կոշիկները շատ գեղեցիկ են ուղիղ ջինսե տաբատների կամ շորտերի հետ:  Այս կոշիկները հարմար չեն լայնափողք տաբատների և երկար կիսաշրջազգեստների հետ:

Երկարաճիտ կոշիկները կարելի է հագնել ջինսերի, զգեստների ու նաև շորտերի հետ: Դրանք շատ գեղեցիկ են նաև կարճ կիսաշրձազգեստների հետ: Խուսափի՛ր երկարաճիտ կոշիկի և շրջազգեստի միջև եղած տարածությունից: Եթե այն կա, կրի՛ր մուգ գուլպաներ:

Հաստ կրունկով կոշինկները ավելի են փոքրացնում նեղ ոտքերը և փոքր կոճերը, և կնոջը տալիս է անհավասարակշռության զգացում: Իսկ բարակ կրունկները ավելի են մեծացնում կոճերը: Այսպիսով, կոշիկ ընտրելիս պետք է շատ ուշադիր լինել:

Սկզբնաղբյուր. LoveYou.am
Լուսանկարը. femaleworld.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ